12:14  ,  1 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Մեսին խփեց «Բարսելոնայի» 500-րդ գոլը եւ հավասարվեց Ռոնալդուին

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գրավել է ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում՝ խփելով այս մրցաշարում կատալոնական ակումբի 500-րդ գոլը, տեղեկացնում է 101greatgoals.com-ը:

Մեսին խփել է 68-րդ գոլը Չեմպիոնների լիգայի 88-րդ խաղում: Այդ ցուցանիշով 27-ամյա հարձակվողը հավասարվեց Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուին, ով 68 գոլ է խփել 104 խաղում:

Մեսին երեք գոլ է զիջում «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլին, ով 142 խաղում խփել է 71 գոլ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Փարիզում 2:3 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում