11:36  ,  1 հոկտեմբերի, 2014

Աշխարհի առաջնություն. Քառորդ եզրափակիչի չորս մասնակիցները հայտնի են

Թուրքիայում ընթացող բասկետբոլի կանանց աշխարհի առաջնությունում Իսպանիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի եւ Թուքիայի հավաքականները դուրս եկան քառորդ եզրափակիչ, տեղեկացնում է FIBA-ի կայքը:

Մյուս 4 ուղեգրերի համար կպայքարեն Բելառուս - Չինաստան, Սերբիա - Կուբա, Չեխիա - Կանադա, Ֆրանսիա - Բրազիլիա զույգերը, որոնց հանդիպումները կկայանան հոկտեմբերի 1-ին:

Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով