10:55  ,  1 հոկտեմբերի, 2014

Ռոնալդինյոն կրկին գոլ է խփել Մեքսիկայում

«Կերետարոյի» բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոն «Ատլասի» հետ Մեքսիկայի առաջնության 11-րդ տուրի խաղում 2-րդ գոլն է խփել նոր թիմում:

34-ամյա ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է տուգանային հարվածով խաղի վերջին րոպեին: Հանդիպումն ավարտվել է «Ատլասի» 2:1 հաշվով հաղթանակով:

Ռոնալդինյոն 3 խաղ է անցկացրել «Կերետարոյի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում