11:12  ,  1 հոկտեմբերի, 2014

ՊՍԺ - «Բարսելոնա». Խաղից հետո

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի ՊՍԺ - «Բարսելոնա» խաղից հետո թիմերի մարզիչները ներկայացրել են իրենց տպավորություններւ, հայտնում է Sport.es-ը:

Լորան Բլան (ՊՍԺ)

«Անցկացրեցինք լավ հանդիպում եւ գոհ եմ ֆուտբոլիստների խաղից: Կարեւոր է, որ ցուցադրեցինք թիմային խաղ: Երբեք չեմ մոռանա այս հաղթանակը: Վստահ եմ, որ այն կհիշեն նաեւ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները եւ երկրպագուները: «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբներից է, սակայն  նրանք թողնում էին ազատ տարածություններ, որոնք էլ օգտագործեցինք արդյունավետ»,- ասել է Բլանը:

Լուիս Էնրիկե («Բարսելոնա»)

«Այս պարտությունը աղետ է մեզ համար: Վատագույն դեպքում պետք է հասնեինք ոչ ոքի արդյունքին: Մեզ դիմակայում էր ուժեղ եւ փորձառու ակումբ, սակայն ՊՍԺ-ն չզարմացրեց ոչնչով: Սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում: Պարտության համար մեղավոր են բոլորը, սակայն պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»,- ասել է Էնրիկեն:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 3:2 հաշվով հաղթել է «Բարսելոնային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում