Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է Լիսաբոնի «Սպորտինգի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղի արդյունքից:
«Առաջնայինը երեք միավորն է եւ նման դեպքերում կարեւոր չէ գոլերի քանակը: Միավորներ կորցրեցինք առաջին տուրում, սակայն կորցրածը հետ բերեցինք Լիսաբոնում: Զուգահեռ խաղում արձանագրված ոչ ոքիի շնորհիվ այժմ ամեն ինչ մեր ձեռքերում է: Եթե «Մարիբորի» հետ խաղերում վաստակենք 6 միավոր, ապա կլուծենք խնդիրը: Սակայն դա անելը հեշտ չէ, քանի որ Գերմանիայում «Շալկեի» հետ ոչ ոքին խոսում է շատ բանի մասին»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է «Չելսիի» կայքը:
Հիշեցնենք, որ G խմբում «Չելսին» Լիսաբոնում 1:0 հաշվով հաղթեց «Սպորտինգին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում