01:18  ,  1 հոկտեմբերի, 2014

Հայտնիները՝ ՊՍԺ - «Բարսելոնա» խաղում (ֆոտոշարք)

Կատալոնական «Բարսելոնայի» եւ ֆրանսիական ՊՍԺ-ի միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղին ստադիոնից հետեւել են մի շարք հայտնի մարդիկ:

Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղին ներկա են եղել ամերիկացի հայտնի երգչուհի Բեյոնսեն ու նրա ընկեր Jay-Z-ն, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, ՊՍԺ-ի եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը եւ մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում ոչ մի գոլ բաց չթողած «Բարսելոնան» 2:3 հաշվով պարտվեց Փարիզում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս