09:51  ,  1 հոկտեմբերի, 2014

Adidas-ի տեսահոլովակը՝ նվիրված «Ռեալի» վիշապներով մարզաշապիկին

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշարում կխաղա վիշապների պատկերով համազգեստով:

Adidas ընկերությունը ներկայացրել է տեսահոլովակ, որը նվիրված է իսպանական ակումբի նոր մարզաշապիկին:

Այդ համազգեստով Արքայական ակումբն առաջին անգամ հանդես կգա բուլղարական «Լուդոգորեցի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում, որը կկայանա հոկտեմբերի 1-ին Բուլղարիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում