09:33  ,  1 հոկտեմբերի, 2014

Արաս Օզբիլիս. Երկրորդ օրն է Մոսկվայում եմ, ոտքիս կարերը հանել են (ֆոտո)

«Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիապաշտպան Արաս Օզբիլիսը վերադարձել է Մոսկվա ու շարունակում է ապաքինվել վնասվածքից ռուսական ակումբի մարզաբազայում: Հանվել են 24-ամյա ֆուտբոլիստի ոտքի կարերը:

«Վերադարձել եմ Մոսկվա եւ երկրորդ օրն է, ինչ «Սպարտակի» մարզաբազայում եմ: Հանվել են ոտքիս կարերը», - Instagram-ում գրել է Օզբիլիսը:

Հիշեցնենք, որ Օզբիլիզը Հռոմում ենթարկվել է ծնկի երկրորդ վիրահատությանը: Ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիրի ազգային թիմի հետ ընկերական հանդիպման ժամանակ:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում