00:40  ,  1 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Սերբ Նեմանյա Մատիչը հաղթանակ պարգեւեց «Չելսիին», Մարտինեսի դուբլը փրկեց «Պորտուին»

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց պորտուգալական «Սպորտինգին»:

Լիսաբոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսում անգլիական ակումբն ուներ խաղային եւ տարածքային առավելություն, սակայն վտանգավոր էին նաեւ «Սպորտինգի» հակագրոհները: 34-րդ րոպեին Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Չելսիին»:

Երկրորդ խաղակեսում «Սպորտինգը» սկսեց գործել ավելի ակտիվ, թեեւ լոնդոնյան ակումբը գոլ խփելուն ավելի մոտ էր: «Չելսիի» ֆուտբոլիստները մի քանի անգամ վրիպեցին նպաստավոր դիրքերից, բայց պահպանեցին հաղթական հաշիվը:

G խմբի մյուս խաղում գերմանական «Շալկեն» տանը 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը սլովենական «Մորիբորի» հետ:

H խմբում ԲԱՏԷ-ն Բորիսովում 2:1 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին», իսկ «Շախտյորը» սեփական խաղադաշտում 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը պորտուգալական «Պորտուի» հետ՝ բաց թողնելով 2 գոլի առավելությունը: 86-րդ րոպեին «Պորտուն» պարտվում էր 0:2 հաշվով, սակայն կոլումբացի հարձակվող Ջեքսոն Մարտինեսի դուբլի շնորհիվ փրկվեց պարտությունից:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

խումբ

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:1

Նեմանյա Մատիչ, 34

«Շալկե» (Գերմանիա) - «Մարիբոր» (Սլովենիա)՝ 1:1

Կլաս Յան Հունտելար, 56 - Դամյան Բոհար, 38

խումբ

ԲԱՏԷ (Բելառուս) - «Աթլետիկ» (Իսպանիա)՝ 2:1

Դենիս Պոլյակով, 19, Ալեքսանդր Կարնիցկի, 42 – Արից Ադուրիս, 45

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2:2 

Ալեքս Տեյշեյրա, 52, Լուիս Ադրիանո, 86 – Ջեքսոն Մարտինես, 89 (11մ.), 90+4

Չիրացված 11 մետրանոց՝ Յասին Բրահիմի, 35 («Պորտու»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում