00:10  ,  1 հոկտեմբերի, 2014

Գվարդիոլա. ԲԿՄԱ-ն պաշտպանվում էր 10 ֆուտբոլիստներով

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ Չեմպիոնների լիգայի E խմբի արտագնա խաղից հետո նշել է, որ ռուսական ակումբը պաշտպանվում էր 10 ֆուտբոլիստներով:

«Գիտեինք, որ բարդ է լինելու մեզ համար: Ռուսական ակումբը պաշտպանվում էր 10 ֆուտբոլիստներով: Առջեւում միայն Մուսան էր, ում վնասազերծել էր Խաբի Ալոնսոն: Նման մարտավարությունն անակնկալ չէր: Չեմպիոնների լիգայում միշտ էլ բարդ է, այդ պատճառով գոհ եմ արդյունքից»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Sport Express-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» Մոսկվայում 1:0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս