23:43  ,  30 սեպտեմբերի, 2014

Տոտին՝ Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստ

Հռոմի «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին, սեպտեմբերի 30-ին գրավելով անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասը, դարձավ Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը, տեղեկացնում է Daily Mail-ը:

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողը գոլ խփեց 38 տարեկան 3 օրականում: Նախորդ ռեկորդը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզին, ով 2011-ին Չեմպիոնների լիգայում գոլ էր խփել 37 տարեկան 289 օրականում:

Բացի այդ, Ֆրանչեսկո Տոտին առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ Անգլիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում