Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում ընթանում են E, F, G եւ H խմբերի խաղերը:
Կատալոնական «Բարսելոնան» Փարիզում մրցում է ՊՍԺ-ի հետ եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 1:2 հաշվով: Պաշտոնական խաղերում կատալոնացիներն առաջին անգամ գոլ բաց թողեցին այս մրցաշրջանում:
Լոնդոնի «Չելսին» Լիսաբոնում նվազագույն հաշվով հաղթում է պորտուգալական «Սպորտինգին», իսկ «Մանչեսթեր Սիթին» ու «Ռոման» մեկնարկային 45 րոպեներին մեկական գոլ են խփել Անգլիայում: Ընդմիջում է:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
E խումբ
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:1
Սերխիո Ագուերո, 4 (11մ.) – Ֆրանչեսկո Տոտի, 23
F խումբ
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 2:1
Դավիդ Լուիս, 10, Մարկո Վերատի, 26 – Լիոնել Մեսի, 11
ԱՊՕԷԼ (Կիպրոս) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 1:1
Գուստավո Մանդուկա, 31 (11մ.) – Լուկաս Անդերսեն, 28
G խումբ
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:1
Նեմանյա Մատիչ, 34
«Շալկե» (Գերմանիա) - «Մարիբոր» (Սլովենիա)՝ 0:1
Դամյան Բոհար, 38
H խումբ
ԲԱՏԷ (Բելառուս) - «Աթլետիկ» (Իսպանիա)՝ 2:1
Դենիս Պոլյակով, 19, Ալեքսանդր Կարնիցկի, 42 – Արից Ադուրիս, 45
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0:0
Չիրացված 11 մետրանոց՝ Յասին Բրահիմի, 35 («Պորտու»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում