23:22  ,  30 սեպտեմբերի, 2014

Մատս Հումելս. «Մանչեսթեր Յունայթե՞դ», բարձր եմ վարձատրվում Դորտմունդում

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մատս Հումելսը նշել է, որ հաճելի է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից հետաքրքրությունը, սակայն մտադիր չէ հեռանալ գերմանական ակումբից:

«Միշտ էլ հաճելի է, երբ քեզնով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդի» կարգի ակումբ, սակայն դա չի ազդի իմ որոշման վրա: Բարձր եմ վարձատրվում Դորտմունդում: Իհարկե, կան թիմեր, որոնք ավելի բարձր են վարձատրում, քան «Բորուսիան», սակայն ինձ ամեն ինչ գոհացնում է Դորտմունդում:

Եթե որոշեմ փոխել ակումբը, ապա ֆինանսական գործոնը չի լինի հիմնական պատճառը», - Հումելսի խոսքը փոխանցում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ 25-ամյա Հումելսը 2008-ից է խաղում «Բորուսիայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում