22:21  ,  30 սեպտեմբերի, 2014

Անչելոտի. Ռոնալդուն լավագույնն է, ում հետ երբեւէ աշխատել եմ

Բուլղարական «Լուդոգորեցի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրից առաջ Սոֆիայում կայացած մամուլի ասուլիսում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դրվատանքի խոսքեր է ասել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, հաղորդում է Goal.com-ը:

«Չեմ ցանկանում իմ նախկին եւ ներկա մյուս ֆուտբոլիստների նկատմամբ անհարգալից լինել, սակայն Ռոնալդուն լավագույնն է, ում հետ ես երբեւէ աշխատել եմ»,- նշել է Կարլո Անչելոտին:

Իտալացի մասնագետը հայտնել է, որ «Լուդոգորեցի» հետ խաղին պատրաստ է պորտուգալացի պաշտպան Պեպեն:

«Լուդոգորեց» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս