21:30  ,  30 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Ակինֆեեւը «բարելավեց» հակառեկորդը

Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը, Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում գոլ բաց թողնելով, «բարելավեց» այս մրցաշարում իր հակառեկորդը: Ռուս դարպասապահը գոլ է բաց թողնում Չեմպիոնների լիգայի 23 անընդմեջ խաղում:

Ակինֆեեւը հակառեկորդը գրանցել էր մրցաշարի նախորդ մրցաշրջանում՝ Պլզենի «Վիկտորիայի» հետ խաղում բաց թողնելով 17-րդ գոլը:

Չեմպիոնների լիգայում 16 անգամ գնդակ էր ընդունել ՊՍՎ-ի նախկին դարպասապահ Ռոնալդ Վատերեսը, «Պանատինաիկոսի» եւ «Օլիմպիակոսի» նախկին դարպասապահ Անտոնիո Նիկոպոլիդիսը՝ 15 գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում