21:10  ,  30 սեպտեմբերի, 2014

Աշխարհի ամենատիտղոսակիր մարզիկը ձերբակալվել է

Անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու եւ թույլատրված արագությունը գերազանցելու համար ձերբակալվել է 18-ակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը, հաղորդում է NYpost.com-ը:

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում: Ոստիկանությունն ու 29-ամյա մարզիկի ներկայացուցիչները չեն մեկնաբանում տեղի ունեցածը:

19 տարեկանում Մայքլ Ֆելփսը անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար Մերիլենդ նահանգում դատապարտված է եղել 18 ամսվա պայմանական ազատազրկման:

Ֆելփսը պատմության մեջ միակ մարզիկն է, ով 18 անգամ դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն եւ 26 անգամ՝ աշխարհի չեմպիոն: Ամերիկացի լողորդը օլիմպիական մեդալների քանակով բացարձակ ռեկորդակիր է: Նա ունի 22 մեդալ: 2014թ. գարնանը Մայքլ Ֆելփսը երկու տարվա դադարից հետո վերսկսեց մարզական կարիերան՝ նպատակ ունենալով մասնակցել նաեւ 2016թ. Օլիմպիական խաղերին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում