20:50  ,  30 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» հաղթում է ԲԿՄԱ-ին (առաջին խաղակես)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն առաջին կեսից հետո նվազագույն հաշվով պարտվում է Մյունխենի «Բավարիային»: Ոուսական ակումբի երկրպագուների անկարգությունների պատճառով «Արենա Խիմկի» ստադիոնում հանդիպումն ընթանում է առանց հանդիսականների:

Խաղն  ակտիվ սկսեցին հյուրերը եւ հանդիպման սկզբից տիրեցին առավելությանը: Գերմանական ակումբը տարածքային եւ խաղային առավելության շնորհիվ 22-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: ԲԿՄԱ-ի պաշտպան Մարիո Ֆերնանդեսը տուգանային հրապարակում գցեց Մարիո Գյոտցեին եւ Թոմաս Մյուլերն անվրեպ իրացրեց 11 մետրանոցը: Գոլից հետո «Բավարիան» թուլացրեց ճնշումը, որից օգտվեց ԲԿՄԱ-ն:

Լեոնիդ Սլուցկիի թիմը 36-րդ րոպեին կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն նիգերիացի հարձակվող Մուսան նպաստավոր դիրքից հարվածեց Նոյերի վրա: 40-րդ րոպեին Ռոման Երյոմենկոյի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

E խումբ

ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան) - «Բավարիա» (Մյունխեն, Գերմանիա)՝ 0:1 (առաջին խաղակես)

Թոմաս Մյուլեր, 22, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում