20:14  ,  30 սեպտեմբերի, 2014

Սարկոզին, Բեքհեմը, Բեյոնսեն ու Jay-Z-ն՝ ՊՍԺ - «Բարսելոնա» խաղին

ՊՍԺ - «Բարսելոնա» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպմանը Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կհետեւեն մի շարք հայտնի մարդիկ, հաղորդում է L’Equipe-ը:

Խաղին ներկա կլինեն Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը, երգչուհի Բեյոնսեն, նրա ամուսինը՝ ռեպ երգիչ Jay-Z-ն:

Հանդիպումը վնասվածքի պատճառով բաց կթողնի ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը: Շվեդ հարձակվողը եւս կլինի տրիբունայում:

Սեպտեմբերի 30-ին կայանալիք ՊՍԺ - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում