19:46  ,  30 սեպտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը կողոսկրի կոտրվածք է ստացել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հերթական կադրային կորուստն է կրել: Կողոսկրի կոտրվածքի պատճառով իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան անորոշ ժամանակով դուրս է մնացել կազմից: Ակումբի պաշտոնական թվիթերյան էջը նշում է, որ բժշկական շտաբը մի քանի շաբաթ կհետեւի նրա առողջական վիճակին:

Էրերան վնասվածք էր ստացել «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի խաղում: Ֆուտբոլիստը փոխարինվեց 74-րդ րոպեին, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 2:1 հաշվով: Էրերան մասնակցել է Անգլիայի ընթացիկ առաջնության չորս հանդիպման, խփել է երկու գնդակ, կատարել է մեկ գոլային փոխանցում: Նա ամռանն է տեղափոխվել «Աթլետիկից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով