18:36  ,  30 սեպտեմբերի, 2014

Դենիս Թումասյանը՝ խորհրդանշական հավաքականում

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության 9-րդ տուրի արդյունքում, Championat.com-ը կազմել է իր վարկածով խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ «Ուֆայի» պաշտպան Դենիս Թումասյանին:

«Թումասյանը լուծել է առողջական խնդիրները, եւ նրա հետ «Ուֆայի» պաշտպանությունը սկսել է գործել ավելի հուսալի: Թումասյանը գերազանց էր պայքարում պաշտպանությունում նաեւ մրցակցի վերեւից կատարած փոխանցումներից հետո: Նա մի քանի անգամ կանխեց նաեւ «Մորդովիայի» ֆուտբոլիստների անհատական անցումները տուգանային հրապարակ: Թումասյանն իր վրա է վերցրել թիմի պաշտպանական գործողությունների կազմակերպողի ֆունկցիան: Նրա հրահանգներից հետո երկու անգամ «Մորդովիայի» ֆուտբոլիստները հայտնվեցին խաղից դուրս վիճակում»,- գրում է Championat-ը՝ վերլուծելով հայ ֆուտբոլիստի գործողությունները «Մորդովիայի» դեմ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում «Ուֆան» հյուրընկալվելիս «Մորդովիային» հաղթեց 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում