18:10  ,  30 սեպտեմբերի, 2014

«Ռեալը» դժգոհ է Զինեդին Զիդանից

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է ակումբի երկրորդ թիմի մարզիչ Զինեդին Զիդանի աշխատանքից, հաղորդում է Mundo Deportivo-ն: «Կաստիլիան» հանդես է գալիս Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոնում եւ ընթացիկ առաջնության վեց տուրից հետո վաստակել է ընդամենը երեք միավոր՝ 20 թիմերի մեջ զբաղեցնելով վերջին տեղը: Պաշտոնանկության մասին դեռ խոսք չկա, սակայն դրական տեղաշարժի բացակայության դեպքում, ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիմել կտրուկ քայլերի:

Պետք է նշել, որ պաշտոնապես «Կաստիլիայի» գլխավոր մարզիչը Սանտիագո Սանչեսն է, իսկ Զինեդին Զիդանը երկրորդ մարզիչն է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում