17:38  ,  30 սեպտեմբերի, 2014

Բուլղարացի ֆանատները ջերմորեն են ընդունել Ռոնալդուին Սոֆիայում

Մադրիդի «Ռեալը» սեպտեմբերի 30-ին ժամանել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա: Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Արքայական ակումբի մրցակիցը բուլղարական «Լուդոգորեցն» է: Սոֆիայի օդանավակայանում «Ռեալի» ֆուտբոլիստներին դիմավորել են մի քանի հարյուր երկրպագուներ, որոնք վանկարկել են Ռոնալդուի անունը:

Հոկտեմբերի 1-ին կայանալիք «Լուդոգորեց» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում