17:10  ,  30 սեպտեմբերի, 2014

Պրեմյեր լիգայի ֆուտբոլիստը տուգանվել է ոստիկանին անպատվելու համար

Լոնդոնի «Վեստ Հեմի» անգլիացի պաշտպան Ջեյմս Տոմկինսը տուգանվել է ոստիկանի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար: Միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա վերջնամասում, երբ 25-ամյա ֆուտբոլիստն ալկոհոլի ազդեցության տակ հասարակական վայրում անպատվել էր ոստիկանին, գրում է Tribalfootball.com-ը:

Տոմկինսը կվճարի 3.5 հազար ֆունտ ստերլինգ տուգանք: Եվս 3.5 հազար ֆունտ նա կփոխանցի դատական գործընթացի համար, իսկ ոստիկանին կվճարի 200 ֆունտ: Նախկինում նման իրավիճակում հայտնվել էր նաեւ Լոնդոնի «Չելսիի» ու Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Էշլի Քոուլը, ով հանդես է գալիս իտալական «Ռոմայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում