16:17  ,  30 սեպտեմբերի, 2014

Շարապովան հերքել է Դիմիտրովից բաժանվելու մասին լուրը

Ռուս Մարիա Շարապովան հերքել է բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովից բաժանվելու մասին լուրերը, գրում է au.ibtimes.com-ը:

«Ամեն ինչ հիանալի է: Ես գնահատում եմ մամուլի մտահոգությունն իմ մասին: Շնորհակալություն ձեր անհանգստության համար»,- ասուլիսում նշել է Շարապովան:

Հիշեցնենք, որ թենիսիստները հանդիպում են 2012-ից: Զույգի բաժանման լուրը տարածվել էր, երբ նրանք իրար ջնջել են թիվիթերյան էջերից։ Մինչեւ Դիմիտրովի հետ սիրավեպը Շարապովան 3 տարի հանդիպել էր սլովենացի բասկետբոլիստ Սաշա Վույաչիչի հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում