15:57  ,  30 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Ռեալը» կխաղա վիշապներով մարզաշապիկով

Բուլղարական «Լուդոգորեցի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» հանդես կգա սեւ մարզաշապիկներով, որի վրա պատկերված են վիշապներ, հայտոնւմ է Marca-ն:

Այդ համազգեստն Արքայական ակումբը պատվիրել էր Չեմպիոնների լիգայի համար: Մարզաշապիկի հեղինակներն Adidas ընկերությունն ու ճապոնացի դիզայներ Յոջի Յամամոտոն են:

«Լուդոգորեց» - «Ռեալ» խաղը կկայանա հոկտեմբերի 1-ին Բուլղարիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում