15:11  ,  30 սեպտեմբերի, 2014

Արաս Օզբիլիսը վերականգնողական կուրս է սկսել «Սպարտակի» մարզաբազայում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն արդեն վերադարձել է Մոսկվայի «Սպարտակի»՝ Տարասովկայում գտնվող մարզաբազա, տեղեկացնում է ակումբի կայքը:

Սեպտեմբերի 30-ին 24-ամյա ֆուտբոլիստը սկսել է վերականգնողական փուլը, որը բաղկացած է ֆիզիոթերապեւտիկ կուրսերից եւ անհատական ծրագրով մարզումներից:

Ռուսաստանի հավաքականի ավագ Ռոման Շիրոկովը լիովին ապաքինվել է վնասվածքից եւ սկսել է մարզվել «Սպարտակի» ընդհանուր խմբում:

Հիշեցնենք, որ վերջերս Օզբիլիսը ենթարկվել էր ծնկի երկրորդ վիրահատությանը: Նա վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում