Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն արդեն վերադարձել է Մոսկվայի «Սպարտակի»՝ Տարասովկայում գտնվող մարզաբազա, տեղեկացնում է ակումբի կայքը:
Սեպտեմբերի 30-ին 24-ամյա ֆուտբոլիստը սկսել է վերականգնողական փուլը, որը բաղկացած է ֆիզիոթերապեւտիկ կուրսերից եւ անհատական ծրագրով մարզումներից:
Ռուսաստանի հավաքականի ավագ Ռոման Շիրոկովը լիովին ապաքինվել է վնասվածքից եւ սկսել է մարզվել «Սպարտակի» ընդհանուր խմբում:
Հիշեցնենք, որ վերջերս Օզբիլիսը ենթարկվել էր ծնկի երկրորդ վիրահատությանը: Նա վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում