14:56  ,  30 սեպտեմբերի, 2014

Դի Մարիա. Լավեսիի ու Մասկերանոյի հետ որոշել ենք մի օր վերադառնալ «Ռոսարիո Սենտրալ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հայտնել է, որ մտադիր է մի օր վերադառնալ հայրենիք եւ դարձյալ խաղալ Արգենտինայի առաջնությունում:

«Ցանկացած ֆուտբոլիստ երազում է տեղափոխվել Եվրոպա: Սակայն «Ռոսարիո Սենտրալ» վերադառնալուց հետո կարող եմ ասել, որ կատարվել է երազանքս: Միշտ կմտածեմ այդ ակումբի մասին: Լավեսիի ու Մասկերանոյի հետ քննարկել ենք «Ռոսարիո Սենտրալ» վերադառնալու տարբերակը»,- արգենտինացու խոսքը մեջբերում է Sky sports-ը:

Հիշեցնենք, որ 26-ամյա Դի Մարիան «Ռոսարիո Սենտրալի» գլխավոր թիմում խաղացել է 2005-2007-ը՝ տեղափոխվելով Լիսաբոնի «Բենֆիկա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում