14:33  ,  30 սեպտեմբերի, 2014

Արթուր Սարկիսովի դուբլն ու 2 գոլային փոխանցումները

Նիժնի Նովգորոդի «Վոլգան» ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 12-րդ տուրում Արթուր Սարկիսովի դուբլի օգնությամբ 6։0 հաշվով հաղթել էր Խաբարովսկի «ԲԿԱ-Էներգիային»: Հայաստանի հավաքականի հարձակվողը դարձել էր նաեւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ առաջնությունում Սարկիսովը «Վոլգայի» կազմում մասնակցել է 9 խաղի եւ դարձել է 4 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով