13:14  ,  30 սեպտեմբերի, 2014

Մոուրինյո. Կհեռանամ, երբ Աբրամովիչը կասի

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ զբաղեցրած պաշտոնը կլքի միայն ակումբի նախագահ Ռոման Աբրամովիչի պահանջով:

«Ոչ մի ակումբ ու ազգային հավաքական չի կարող ինձ մոտիվացնել այնպես, ինչպես «Չելսին»: Այս ակումբը կլքեմ միայն այն ժամանակ, երբ Ռոման Աբրամովիչը կզանգահարի եւ կասի, որ եկել է ժամանակը: Ջանք ու եռանդ չեմ խնայում եւ կարող եմ երջանիկ համարել ինձ»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 50-ամյա Մոուրինյոն 2013-ին է վերադարձել «Չելսի»: Նա լոնդոնյան ակումբը գլխավորել է նաեւ 2004-2007-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում