12:50  ,  30 սեպտեմբերի, 2014

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը նահանջեց 5-րդ տեղ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 3 աստիճան՝ հայտնվելով 5-րդ տեղում: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային դասակարգման հոկտեմբերյան աղյուսակը, որը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Նորվեգացի գրոսմայստերի վարկանիշը 2863 է:

Լեւոն Արոնյանի վարկանիշը 2804-ից նվազել է 2793-ի: Երկրորդ տեղ է բարձրացել իտալացի Ֆաբիանո Կարուանան, ով վերջերս արտակարգ ելույթ էր ունեցել ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած Sinquefield Cup մրցաշարում: Լավագույն եռյակը եզրափակում է բուլղարացի Վեսելին Տոփալովը: 

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի եւս 4 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Հրանտ Մելքումյանը՝ 64-րդը, Սերգեյ Մովսեսյանը՝ 93-րդը, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 94-րդը: 

ՖԻԴԵ. դասակարգման աղյուսակ 

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 2863 միավոր

2. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)` 2844

3. Վեսելին Տոփալով (Բուլղարիա)՝ 2800 

4. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2797

5. Լեւոն Արոնյան (Հայաստան)` 2793

6. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2785

7. Անիշ Գիրի (Հոլանդիա)` 2768

8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2767

9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2764

10. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2764 

11. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2760

53. Գաբրիել Սարգսյան (Հայաստան)՝ 2690

64. Հրանտ Մելքումյան (Հայաստան)՝ 2678

93. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան)՝ 2657

94. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)՝ 2657

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում