12:39  ,  30 սեպտեմբերի, 2014

Կեյլոր Նավասը հանդես կգա «Լուդոգորեցի» դեմ, Կասիլյասը՝ «Աթլետիկի»

Բուլղարական «Լուդոգորեցի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս կգա կոստառիկացի դարպասպաահ Կեյլոր Նավասը, տեղեկացնում է Cadena Cope-ը:

Իսպանացի Իկեր Կասիլյասն Արքայական  ակումբի դարպասը կպաշտպանի Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Պրիմերայի հաջորդ տուրի խաղում:

«Լուդոգորեց» - «Ռեալ» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Բուլղարիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում