Ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում խադադաշտ դուրս գալու դեպքում կատալոնական «Բարսելոնայի» ավագ Չավի Հերնանդեսը կդառնա Չեմպիոնների լիգայում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը:
Դա կլինի իսպանացի կիսապաշտպանի 143-րդ խաղը Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: Չեմպիոնների լիգայի նախորդ տուրում 34-ամյա Չավին կրկնել էր Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսի ռեկորդը՝ ԱՊՕԷԼ-ի դեմ անցկացնելով 142-րդ խաղը:
Չեմպիոնների լիգայում 141-ական հանդիպում անցկացրել են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզն ու «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը:
ՊՍԺ – «Բարսելոնա» խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին Փարիզում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում