11:30  ,  30 սեպտեմբերի, 2014

Կական՝ MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ

Ամերիկյան «Օռլանդո Սիթիի» նորեկ Կական MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, տեղեկացնում է լիգայի կայքը, որը հրապարակել է խաղացողների աշխատավարձի հաշվետվությունը:

32-ամյա բրազիլացին այս մրցաշրջանում աշխատելու է 7,167 միլիոն դոլար: Երկրորդը «Սիեթլի» ամերիկացի հարձակվող Քլինթ Դեմփսին է (6,695 միլիոն դոլար), իսկ եռյակը եզրափակում է կանադական «Տորոնտոյի» կիսապաշտպան Մայքլ Բրեդլին (6,5 միլիոն դոլար):

Հիշեցնենք, որ մինչեւ MLS-ի մեկնարկը Կական վարձավճարով խաղում է բրազիլական «Սան Պաուլուի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս