Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը բելգիական «Անդերլեխտի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղից առաջ խոսել է թիմի խնդիրների մասին:
«Շատ շուտ սկսեցինք անհաջող ելույթների շարքը: Նախեւառաջ, «Բորուսիան» պետք է կենտրոնանա իրականի եւ կարեւորի վրա, այլ ոչ թե ընկնի երազների գիրկը: Պետք է մտածենք ոչ թե տիտղոսների մասին, այլ առաջիկա խաղում հաղթելու»,- Ցորկի խոքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ «Անդերլեխտն» ու «Բորուսիան» կհանդիպեն հոկտեմբերի 1-ին Բելգիայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում