13:55  ,  30 սեպտեմբերի, 2014

Ցորկ. Դորտմունդի «Բորուսիան» պետք է չընկնի երազների գիրկը

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը բելգիական «Անդերլեխտի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղից առաջ խոսել է թիմի խնդիրների մասին:

«Շատ շուտ սկսեցինք անհաջող ելույթների շարքը: Նախեւառաջ, «Բորուսիան» պետք է կենտրոնանա իրականի եւ կարեւորի վրա, այլ ոչ թե ընկնի երազների գիրկը: Պետք է մտածենք ոչ թե տիտղոսների մասին, այլ առաջիկա խաղում հաղթելու»,- Ցորկի խոքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ «Անդերլեխտն» ու «Բորուսիան» կհանդիպեն հոկտեմբերի 1-ին Բելգիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս