11:14  ,  30 սեպտեմբերի, 2014

ՊՍԺ - «Բարսելոնա», «Մանչեսթեր Սիթի» - «Ռոմա». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեպտեմբերի 30-ին կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ:

Փարիզյան խաղում բուքմեյքերները ֆավորիտ են համարում իսպանացիներին: «Բարսելոնայի» հաղթանակն ունի 1.97 գործակից, իսկ փարիզեցիներինը՝ 3.75: Ոչ ոքիի գործակիցը 3.5 է:

«Մանչեսթեր Սիթի» - «Ռոմա» խաղում անգլիացիների հաղթանակի գործակիցը 1.67 է, իտալացիներինը՝ 4.85, իսկ ոչ ոքին՝ 3.95:

Ռուսական ԲԿՄԱ-ի եւ Մյունխենի «Բավարիայի» միջեւ մոսկովյան մրցավեճում Գերմանիայի չեմպիոնի հաղթանակն ունի 1.3 գործակից, բանակայիններինը՝ 9.1, իսկ ոչ ոքին՝ 5.2:

Խաղերը կսկսվեն Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում