11:55  ,  30 սեպտեմբերի, 2014

Կոբի Բրայանտ. Թունելի վերջը դեռ չի երեւում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում հանդես եկող «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի առաջատար Կոբի Բրայանտը դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին: Հաջորդ մրցաշրջանը 19-րդը կլինի ամերիկացի 36-ամյա պաշտպանի կարիերայում:

«Չեմ թաքցնի, որ դա շատ լուրջ վնասվածք էր: Երբ նման բան է տեղի ունենում, սկսում ես մտածել վատ բաների մասին: Ես պարզապես շարունակում էի աշխատել, իսկ այդ մտքերն աստիճանաբար անցնում էին: Արդյունքում՝ այժմ շատ լավ եմ զգում:

Արդյո՞ք կխաղամ մինչեւ 38 տարեկան, պարզ կլինի 2 տարուց: Հաստատ չգիտեմ, սակայն ինձ թվում է, որ դեռ կարող եմ հանդես գալ 2 տարուց ավելի: Հաշվի առնելով ֆիզիկական տվյալներս՝ դեռ չեմ տեսնում թունելի վերջը»,- Բրայանտի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում