10:51  ,  30 սեպտեմբերի, 2014

Վանես Մարտիրոսյան. Երբեք այսպիսի եռանդով չեմ պատրաստվել մենամարտի

ԱՄՆ-ը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը պատմել է ամերիկացի Վիլի Նելսոնի դեմ մենամարտի նախապատրաստական փուլի մասին:

«5 օրից կմենամարտեմ Վիլի Նելսոնի հետ: Երբեք այսպիսի եռանդով չեմ պատրաստվել մենամարտի: Ավելի քան մոտիվացված եմ հաղթանակի համար: Այս մենամարտը նվիրում եմ ընտանիքիս ու իմ ընկեր Դեն Գուսենին, ով մահացավ այսօր: Ես հաղթող կճանաչվեմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդը:

Հիշեցնենք, որ Վանես Մարտիրոսյանի եւ Վիլի Նելսոնի միջեւ մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում