10:39  ,  30 սեպտեմբերի, 2014

Իբրահիմովիչ. «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում չհաղթեց որոշ մարդկանց պատճառով

Ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղից առաջ հիշել է կատալոնական ակումբում անցկացրած տարին:

«Այն ժամանակ մեր թիմը լավագույնն էր աշխարհում: Սակայն մենք չկարողացանք կատարել առաջադրանքը եւ հաղթել Չեմպիոնների լիգայում: Դա որոշ մարդկանց անհաջող որոշումների պատճառով էր»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Շվեդիայի հավաքականի ավագը «Բարսելոնայում» խաղացել է 2009/2010 մրցաշրջանում եւ խնդիրներ ուներ թիմը գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի հետ:

Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով բաց է թողնելու սեպտեմբերի 30-ին Փարիզում կայանալիք ՊՍԺ – «Բարսելոնա» խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում