09:50  ,  30 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնայի» դարպասը կպաշտպանի Տեր Շտեգենը

Ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում կատալոնական «Բարսելոնայի» դարպասը կպաշտպանի գերմանացի Մարկ-Էնդրե տեր Շտեգենը: Այդ մասին հայտնել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, գրում է Le Figaro-ն:

Գերմանացի դարպասապահը կատալոնացիների դարպասը պաշտպանել է նաեւ կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում: Պրիմերայում «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը չիլիացի Կլաուդիո Բրավոն է, ով գոլ բաց չի թողել 6 տուրերում:

ՊՍԺ – «Բարսելոնա» խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին Փարիզում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում