09:22  ,  30 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Խաղային օրվա անոնս

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում սեպտեմբերի 30-ին տեղի կունենա երկրորդ տուրը: Երկրորդ խաղերը կանցկացնեն E, F, G եւ H խմբերի թիմերը:

Կատալոնական «Բարսելոնան» Փարիզում կհանդիպի ՊՍԺ-ին, Մյունխենի «Բավարիան» կհյուընկալվի Մոկսվայի ԲԿՄԱ-ին, Լոնդոնի «Չելսիի» Լիսաբոնում կմրցի «Սպորտինգի» հետ:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

E խումբ

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Բավարիա» (Գերմանիա)՝ Երեւանի ժամանակով 20:00-ին

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 22:45

F խումբ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 22:45

ԱՊՕԷԼ (Կիպրոս) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 22։45

G խումբ

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 22։45

«Շալկե» (Գերմանիա) - «Մարիբոր» (Սլովենիա)՝ 22:45

H խումբ

ԲԱՏԷ (Բելառուս) - «Աթլետիկ» (Իսպանիա)՝ 22:45

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս