09:07  ,  30 սեպտեմբերի, 2014

Ջորջեւիչը զգուշացնում է Հայաստանի հավաքականին

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 5-րդ տուրի վերջին խաղում Հռոմի «Լացիոն» Սիցիլիայում 4 անպատասխան գնդակ է ուղարկել A Սերիա վերադարձած «Պալերմոյի» դարպասը: Հռոմեացիներից հեթ-տրիկի հեղինակ է դարձել սերբ Ֆիլիպ Ջորջեւիչը: Այս ամռանը ֆրանսիական «Նանտից» «Լացիո» տեղափոխված 27-ամյա Ջորջեւիչը Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակից Սերբիայի հավաքականի գլխավոր հարձակվողն է:

Հայաստանի եւ Սերբիայի ազգային թիմերի միջեւ առաջին խաղը կայանալու է հոկտեմբերի 11-ին Երեւանում:

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր 

«Պալորմո» - «Լացիո»՝ 0:4

Ֆիլիպ Ջորջեւիչ, 45, 75, 83, Մարկո Պարոլո, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում