00:48  ,  30 սեպտեմբերի, 2014

«Արսենալը» մեկ ամսով զրկվեց կիսապաշտպանից

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս, հաղորդում է bbc-ն: Նա վնասվածքը ստացել է «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր 1:1 հաշվով:

Անցած մրցաշրջանում Ռեմսին ազդրի վնասվածքի պատճառով բաց էր թողել չորս ամիս: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Անգլիայի առաջնության վեց հանդիպման, խփել է երկու գոլ եւ կատարել է մեկ գոլային փոխանցում:

«Տոտենհեմի» հետ խաղում վնասվածքներ են ստացել նաեւ Միկել Արտետան եւ Ջեք Ուիլշիրը: Արտետան բաց կթողնի մոտ երեք շաբաթ, Ուիլշիրը՝ մի քանի օր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում