00:30  ,  30 սեպտեմբերի, 2014

«Լոկոմոտիվը» կտուգանվի շան համար

Մոսկվայի «Լոկոմոտիվը» կտուգանվի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի հանդիպման ժամանակ խաղադաշտ մտած շան համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցը: Կարգապահական կանոնադրության մեջ խաղադաշտում հայտնված կենդանիների վերաբերյալ առանձին կետ կա: Հանդիպումն ընդունող ակումբները  պետք է վերահսկեն եւ կանխեն այդպիսի դեպքերը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում «Լոկոմոտիվն» ընդունել էր «Ամկարին» եւ հաղթել 3:1 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում