13:55  ,  29 սեպտեմբերի, 2014

Մատս Հումելս. Առանց Մխիթարյանի եւ Ռոյսի շատ դժվար էր

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մատս Հումելսը գերմանական Բունդեսլիգայի 6-րդ տուրի դերբիում Գելզենկիրխենի «Շալկեից» կրած պարտությունից հետո անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ու գերմանացի Մարկո Ռոյսին, ովքեր շարունակում են վերականգնվել վնասվածքից:

«Անհաջող շաբաթ էր մեզ համար: Արժանի խաղ ցուցադրեցինք «Շալկեի», «Մայնցի» եւ «Շտուտգարտի» դեմ մրցավեճերում: Այս անգամ ես սխալվեցի եւ մենք պարտվեցինք: Երբեմն թերանում էինք խաղադաշտի կենտրոնում, թեեւ լավ էինք դիմադրում մրցակցին: Իհարկե, Մխիթարյանի եւ Ռոյսի պես ֆուտբոլիստները մեզ շատ կօգնեին նման իրավիճակում»,- գերմանացի պաշտպանի խոսքը մեջբերում է Ruhrnachrichten.de-ն:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 6-րդ տուրից հետո Յուրգեն Կլոպի թիմը 7 միավորով 12-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով