12:22  ,  29 սեպտեմբերի, 2014

0:5 հաշվից հետո Սերենա Ուիլյամսը հաղթել է սեթում

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը Պեկինի մրցաշարի առաջին շրջանում 7:5, 6:2 հաշվով հաղթել է իսպանուհի Սալվիո Սոլեր-Էսպինոսային: Առաջին սեթում իսպանուհին առջեւում է եղել 5:0 հաշվով, սակայն ամերիկուհին շտկել է իրավիճակը: Մրցախաղը տեւել է 1 ժամ 12 րոպե:

Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի Բուլղարիան ներկայացնող Ցվետանա Պիրոնկովան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս