13:10  ,  29 սեպտեմբերի, 2014

Պակյաո. Խղճում եմ Մեյվեզերին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակյաոն անդրադարձել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հայտարարությանը: Ավելի վաղ սուպերմիջին քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոնը հայտնել էր, որ Պակյաոն իր հետ ցանկանում է մենամարտել միայն փողի համար:

«Չեմ զայրանում Մեյվեզերի վրա: Ես պարզապես խղճում եմ նրան: Ֆլոյդն իրեն դրսեւորում է անկիրթ մարդու պես: Դա չի կարող խղճահարություն բացի այլ բան առաջացնել: Ես աղոթում եմ նրա համար»,- Պակյաոյի խոսքը մեջբերում է Boxing Scene-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում