11:07  ,  29 սեպտեմբերի, 2014

«Թերեկի» եւ «Ռոստովի» ֆուտբոլիստները հարգել են Գրիշա Սիմոնյանի հիշատակը (ֆոտո)

Գրոզնիի «Թերեկի» եւ «Ռոստովի» միջեւ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել են 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի հիշատակը: Չեչնիայում կայացած խաղում 2 թիմերի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել հատուկ մարզաշապիկներով, որոնց վրա սեպտեմբերի 26-ին գլխուղեղի քաղցկեղից մահացած Գրիշայի լուսանկարն էր ու «Հիշում ենք» գրառումը, փոխանցում է «Թերեկի» կայքը:

Հիշեցնենք, որ 2014-ի մարտին քաղցկեղի դեմ պայքարող Գրիշա Սիմոնյանը պայմանագիր էր կնքել «Թերեկի» հետ: Նրա բուժման ծախսի մի մասը վճարել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով