09:25  ,  29 սեպտեմբերի, 2014

Կադիրով. «Թերեկը» լեգենդար թիմ է

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Թերեկ» - «Ռոստով» (2:1) ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի խաղից հետո կիսվել է տպավորություններով:

«Թերեկը» լեգենդար թիմ է: Ֆուտբոլիստները կարողանում են արդյունավետ խաղալ եւ խփել գեղեցիկ գոլեր: Հենց այդպիսի խաղ նրանք ցուցադրեցին «Ռոստովի» դեմ: Բոլորին շնորհավորում եմ հաղթանակի համար»,- Instagram-ում գրել է Կադիրովը:

Հիշեցնենք, որ Ռամզան Կադիրովը Գրոզնիի «Թերեկի» պատվավոր նախագահն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում